4 հոկտեմբերի 2012 - 18:36 AMT
Վիդեոպրեմիերա. Շոն Փոլ և Քելի Ռոուլանդ – “How Deep Is Your Love?”

Շոն Փոլը Քելի Ռոուլանդի հետ համատեղ երգ է ձայնագրել, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ: “How Deep Is Your Love?” խորագրով երգի տեսահոլովակն արդեն համացանցում է. այն իր բովանդակությամբ շատ պարզ է: Հոլովակը ներկայացնում է մի քաղաքի տեսարժան վայրերը, որտեղ իրենց ժամանակն է անցկացնում երջանիկ մի զույգ: Շոնն ու Քելին առանձին կատարում են երգը քաղաքի փողոցներում, Շոնը` ռեփի մասը, Քելին` կրկներգը:

“How Deep Is Your Love?”-ը Շոնի հինգերորդ սինգլն է նրա “Tomahawk Technique” ալբոմից, որում տեղ են գտել այնպիսի սինգլներ, ինչպիսիք են “Got 2 Luv U”-ն և “She Doesn’t Mind”-ը: Ժամանակին Շոնն ալբոմը նկարագրել է որպես «փոփ երաժշտության և պարային երաժշտության խառնուրդ»: