4 հոկտեմբերի 2012 - 19:59 AMT
Թուրքիան կողմ է Սիրիայի դեմ ռազմական օպերացիային

Թուրքիայի խորհրդարանը իր համաձայնությունն է տվել Երկրի սահմաններից դուրս ռազմական օպերացիա անցկացնելուն, եթե կառավարությունն անհրաժեշտ համարի նման գործողությունների կիրառումը:

Թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: Սիրիական ընդդիմության տվյալներով, դա հանգեցրել է մի քանի սիրիացի զինծառայողների մահվան:

Սակայն Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ խորհրդարանի որոշումը կանխարգելիչ միջոց է, այլ ոչ թե պատերազմ սկսելու մանդատ: