5 հոկտեմբերի 2012 - 11:26 AMT
Լոնդոնի մետրոյի գովազդով ցուցապաստառները վաճառվել են ավելի քան 1.6 մլն դոլարով

Christie’s աճուրդի տանը վաճառվել են Լոնդոնի մետրոպոլիտենի ավելի քան 300 հին ցուցապաստառներ 1 մլն ֆունտ ստերլինգով (1.6 մլն դոլար):

Ինչպես հաղորդել են աճուրդի տանը, ի սկզբանե արտառոց հավաքածուի համար, որը թողարկվել է 1913-1955 թթ., պլանավորվել է վճարել 480-700 հազար ֆունտ: Christie’s աճուրդի տանը լոտերի վաճառքից ստացված փողերը կգնան Լոնդոնի տրանսպորտային վարչության թանգարանի հավաքածուի աջակցությանը, որը ներառում է իր մեջ ավելի քան 40 հազար աշխատանքներ:

Աճուրդի գլխավոր լոտը դարձել է անվանի անգլիացի նկարիչ Էդուարդ Ալեքսանդր Ուոդսվորտի «Կայսերական ռազմական թանգարան» անվանումով աշխատանքը: Ցուցապաստառը գրվել է 1936-ին և վաճառել 37.2 հազար ֆունտով: