5 հոկտեմբերի 2012 - 11:29 AMT
Դել Վալլե. Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտում ես շատ բան սովորեցի

Լուիս Օռլանդո Դել Վալլեն, ով պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին պարտությունը կրել է Վախթանգ Դարչինյանից, խոստովանել է, որ այդ մենամարտում շատ բան է սովորել:

«Իհարկե, պարտությունից հետո տխուր եմ: Ես պարտվեցի, սակայն դա չի կանգնեցնի ինձ, այլ ավելի ուժեղ կդարձնի»,-բռնցքամարտիկի խոսքը հաղորդում է BoxingScene.com-ը:

Բռնցքամարտիկի խոսքով, ինքը և իր թիմը Դարչինյանի հետ հանդիպումից հետո եզրակացություններ կանեն և կշարունակեն պատրաստվել այլ մենամարտերի. «Ես շարունակում եմ երազել չեմպիոնական գոտու մասին և կանեմ ամեն բան, որպեսզի չեմպիոն դառնամ»:

Վախթանգ Դարչինյանը սեպտեմբերի 29-ին երկրորդ կիսաթեթև քաշում հաղթանակ է տարել Դել Վալլեի նկատմամբ և նվաճել թափուր NABF տիտղոսը: