5 հոկտեմբերի 2012 - 11:31 AMT
Այսօր աշխարհը տոնում է Ուսուցչի միջազգային օրը

Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի միջազգային օրն է: Այն սահմանվել է 1994թ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է ամեն տարի այս օրը:

Խորհրդային Միությունում Ուսուցչի տոնը նշվում էր սկսած1965թ: Ուսուցչի տոնը ամենասիրելի մասնագիտական տոներից է: Այդ օրը ուսուցիչները շնորհավորանքներ են ընդունում իրենց աշակերտներից, ովքեր ծաղիկներ և նվերներ են մատուցում նրանց, կազմակերպում համերգներ: Ուսուցիչը հատուկ քաղաքացիական առաքելություն է կատարում` դաստիարակելով երիտասարդ սերունդը: