5 հոկտեմբերի 2012 - 12:33 AMT
Դորա Բակոյանիս. Պետք է ձգտել ԼՂ հակամարտության լուծման որոնմանը ՄԽ և համաշխարհային հանրության հետ

Հունաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ուրբաթ օրը լրագրողներին ասել է Հունաստանի ԱԳՆ նախկին ղեկավար, ԵԱՀԿ նախկին նախագահ Դորա Բակոյանիսը, ով մասնակցել է Բաքվի 2-րդ միջազգային մարդասիրական համաժողովին:

Նրա խոսքով, պետք է ձգտել այդ հակամարտության լուծման որոնմանը ԵԱՀԿ ՄԽ և համաշխարհային հանրության հետ միասին, հաղորդում է «Թրենդը»: