5 հոկտեմբերի 2012 - 12:05 AMT
Մոսկվայում քննարկվել են Կազանի ուսանողական և Սոչիի Օլիմպիական խաղերին անվտանգության հարցերը

Միջազգային խոշորամասշտաբ մարզական միջոցառումների անվտանգությունը ապահովելու նպատակով երկու տարի առաջ ստեղծվել է հատուկ ծառայություն, որում ընդգրկվել են ավելի քան 20 երկրների համապատասխան ներկայացուցիչներ:

Նրանց մասնակցությամբ Մոսկվայում օրերս անցկացվել է միջազգային երկօրյա խորհրդակցություն: Քննարկվել են բազմաթիվ հարցեր, հաղորդումէ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ելույթ են ունեցել տարբեր երկրների փորձագետներ, որոնք առավելապես կարևորել և քննարկել են Ռուսաստանի Կազան քաղաքում 2013 թ. կայանալիք համաշխարհային ուսանողական և Սոչիի Օլիմպիական խաղերին առնչվող անվտանգության հարցերը: