5 հոկտեմբերի 2012 - 12:44 AMT
Երևանում հոկտեմբերի 19-21-ը տեղի կունենա «ArmProd EXPO 2012» միջազգային ցուցահանդեսը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպում են «ArmProd EXPO 2012» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2012 թվականի հոկտեմբերի 19 – 21-ը Երևանում:

Պաշտոնական բացման արարողությունը ներկա կլինի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեծ հեղինակություն վայելող և ձևավորված ավանդույթներով Հանրապետության խոշորագույն միջազգային սննդի «ArmProd EXPO» ցուցահանդեսը համարվում է տարվա գլխավորիրադարձություններից մեկը, որին մասնակցում են սննդամթերքի և խմիչքների առաջատար արտադրողները, մատակարարները և դիստրիբյուտորները:

Սննդարդյունաբերության ոլորտի առաջատար հայրենական կազմակերպությունները և սննդի խոշորագույն հայկական ընկերություններն ընտրում են այս ցուցահանդեսը` ներկայացնելու համարիրենց արտադրանքը և ինովացիոն մշակումները, քանի որ «ArmProd EXPO» ցուցահանդեսը նպաստում է բարձրորակ սննդամթերքի իրացմանը, կոմերցիոն արդյունավետությանը և ժամանակակիցփոփոխվող շուկային համապատասխանող նոր մոտեցումներ ու գործնական լուծումների հայտնաբերմանը:

Հատկանշական է, որ ոլորտի առաջատար ընկերությունների հետ միասին ցուցահանդեսին մասնակցում են նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ում արտադրանքը արդեն որոշակի տեղ էգրավում երկրի ներքին շուկայում, և «ArmProd EXPO» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում հանգամանորեն ցուցադրել սննդամթերքի ողջ տեսականին, առավել լիարժեքուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում և ողջ տարածաշրջանում գործող ֆիրմաների, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին և ստանալ գործնականտեղեկատվություններ ու կանխատեսումներ շուկայի զարգացման մասին, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ: «ArmProd EXPO» ցուցահանդեսը նպաստում է նաևարտադրողների, դիստրիբյուտորների, բիզնես-խորհրդատուների, սպառողական շուկայի հետազոտողների անմիջական բանակցություններին սննդի ցանցերի մատակարարների հետ:

«ArmProd EXPO» ցուցահանդեսը ամբողջությամբ ընդգրկում է Հայաստանի սննդի շուկան և հատվածավորվում է թեմատիկ բաժինների` համախմբելով սննդամթերքի արտադրության ևվերամշակման գրեթե բոլոր ոլորտները խոշորագույն սննդի ցուցահանդեսում, և արտացոլում ներքին և արտաքին ագրոբիզնեսի զարգացման հիմնական միտումները:

Հոկտեմբերի 20 - ին «ArmProd EXPO 2012» ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի խոշորագույն «Ագրոֆորումը»` նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսական արտադրանքի արդյունաբերական վերամշակման հարցերին:

«Ագրոֆորումը» կանցկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: