5 հոկտեմբերի 2012 - 12:18 AMT
Սիրիայում երեկ գիշեր 2 հայ է զոհվել

Երեկ գիշեր Հալեպի Նոր գյուղ թաղամասում ընկած 4 ռումբերից 2 հայ է զեհվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Զոհվածներից մեկը Հասմիկ Կիրակոսյանն է (մոտ 60 տարեկան ), մյուսը՝ 75-ամյա Պարսամ Պարսամյան է: Կան նաև վիրավորներ: