5 հոկտեմբերի 2012 - 12:38 AMT
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոր մրցանակաբաշխություն է հայտարարել

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն: