5 հոկտեմբերի 2012 - 13:27 AMT
«Միկայի» կանանց շախմատի թիմը կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը

Երևանի «Միկա» ակումբի կանանց շախմատի թիմը կմասնակցի եվրոպական ակումբների գավաթի խաղարկությանը:

Խաղարկությունը կկայանա Իսրայելի Էյլաթ քաղաքում հոկտեմբերի 11-17-ը: «Միկայի» կազմում ելույթ կունենան Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին և Աննա Հայրապետյանը, տեղեկացնում է armchess.am:

Բացի հայկական թիմից Եվրոպայի գավաթի խաղարկությանը ելույթ կուենան ևս 7 թիմեր: Նշենք, որ 2006 թվականին «Միկան» դարձել է գավաթի խաղարկության հաղթող: