5 հոկտեմբերի 2012 - 15:41 AMT
Ռուբեն Հակոբյան. Վարդան Օսկանյանը դարձավ ՀՀԿ և ԲՀԿ միջև խաղի կանոնների զոհը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը դարձել է այն խաղի կանոնների զոհը, որը վարում են իշխող ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ժամանակին ԲՀԿ-ի կոալիցիա մտնելուց ի վեր, ասել է ԱԺ պատգամավոր, «ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա հավելել է, որ չի կարծում, թե իշխանությունների գործողություններն ուղղված են ԲՀԿ-ի դեմ, այլ իր անձնական կարծիքով, միայն Վարդան Օսկանյանի դեմ:

Դրա հետ կապված նա կոչ է արել ուշադրություն դարձնել երկու կուսակցությունների համագործակցության վրա Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ և խորհրդարանում մեծամասնական համակարգով լրացուցիչ ընտրություններում հնարավոր համագործակցության:

Իր հերթին, ՀՅԴ անդամ, պատգամավոր Աղվան Վարդանյանը հերթական անգամ նշել է, որ այդ գործի մեջ տեսնում է քաղաքական ենթատեքստ: «Եթե պարոն Օսկանյանը չմտներ քաղաքականություն, գլխավոր դատախազությունը չէր մտնի Ազգային ժողով»,- ասել է նա:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վադան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: