5 հոկտեմբերի 2012 - 15:05 AMT
Արամ Մանուկյան. Կառավարության շենքն էլ թող վաճառեն

ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը , այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ շենքի վաճառքին, ասաց, որ կցանկանար, որ հաջորդը վաճառվի կառավարության շենքը՝ իր ողջ կազմով։

«Ես ցանկանում եմ, որ հաջորդը վաճառվի կառավարության շենքն իր ողջ կազմով, իսկ գինը, կարծում եմ, ոչ թե կառավարությունն է որոշելու, այլ շենքը գնողը: Սա արհամարական վերաբերմունք է սեփական մշակույթի հանդեպ։ Ուզում եմ ավելի կոպիտ արտահայտվել, բայց քաղաքավարությունից ելնելով` չեմ արտահայտվում»։

Ըստ Արամ Մանուկյանի, եթե այսպես շարունակվի, մի օր էլ Մատենադարանն ու Օպերան էլ կվաճառեն: