5 հոկտեմբերի 2012 - 16:26 AMT
«Ռոսգոսստրախ Արմենիա»-ի ղեկավարը պարգևատրվել է ԱԻՆ մեդալով

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, մեդալը Գագիկ Գրիգորյանին հանձնել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: «Նախարարի հրամանագրի համաձայն, մեդալը հանձնվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցության, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ազգային պլատֆորմի ներդրմանն աջակցելու, տարերային աղետների ռիսկերի նվազեցմանը նպաստելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: