«Հայֆեստ». Տեղի ունեցավ «Միհրի»` վարձկան զինվորների մասին պատմող ներկայացման պրեմիերան

«Հայֆեստ». Տեղի ունեցավ «Միհրի»` վարձկան զինվորների մասին պատմող ներկայացման պրեմիերան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում տեղի ունեցավ «Միհր» թատրոնի «Զինվորներ» ներկայացման պրեմիերան: Այն «Պիեսներ մահվան մասին» ներկայացումների շարքից չորրորդն է:

«Զինվորներ, ակտիվ մարդիկ և ակտիվ էակներ, որոնք պայքարում են ոչ թե հանուն հայրենիքի կամ անկախության, այլ վարձկաններ են, որոնք չունեն հոգի, և ունեն մեկ մղում` պատերազմ: Դա շատ կապված է մեր իրականության հետ, հաշվի առնելով մեր հավերժական թշնամուն, որն իր ատամներն է կռճտացնում մեզ վրա և հերոսացնում իր մարդասպանին: Ինձ թվում է, հիմա վարձկանների դարաշրջան է, մարդկանց, որոնք չունեն հայրենիք»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ իր ներկայացման մասին խոսեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը: Նա նշեց, որ ներկայացումը մի քիչ նեգատիվ է, բայց ունի տողատակ և ուղերձ` մտածելու համար:

Ներկայացման մեջ խաղում են Ցոլակ Մլքե-Գալստյանն ու Պետրոս Ղազանչյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---