5 հոկտեմբերի 2012 - 18:25 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

2012թ-ի հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,445,948 ԱՄՆ դոլար 407.10 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,109,612 ԱՄՆ դոլար 408.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,190,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նշված ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Սեպտեմբերի 24-30 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 84.5 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը: