Շվեյցարացի պատգամավորները հումորով են վերաբերվում Բաքվի «սև ցուցակում» հայտնվելուն

Շվեյցարացի պատգամավորները հումորով են վերաբերվում Բաքվի «սև ցուցակում» հայտնվելուն

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Դաշնային ժողովի պատգամավորները հումորով են վերաբերվում ԼՂՀ այեցելելու պատճառով Բաքվի «սև ցուցակում» հայտնվելուն և Ադրբեջան այցելելու հնարավորությունից զրկվելուն: Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը ժպիտով նշեց, որ այն կուսակցությունը, որին նա անդամակցում է Շվեյցարիայում, կոչում են «սևերի կուսակցություն» և այժմ նա զարմացած է, որ հայտնվել է նաև «սև ցուցակում»:

«Քանի որ ես Շվեյցարիայի զբոսաշրջության միության ղեկավարն եմ, և ելնելով իմ տարիքից, կարող եք հասկանալ, որ ես չեմ հավակնում այցելելու աշխարհի բոլոր երկրները: Եվ եթե Ադրբեջանում ես ընդգրկվել են «սև ցուցակում», ապա ես շնորհակալ եմ այդ երկրի իշխանություններին, որ նրանք հեշտացրեցին հետագա ուղևորությունների երթուղիներ ընտրելու իմ գործը»,-ասել է Դը Բյումանը:

Իր հերթին Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի մյուս համանախագահ Ուելի Լոենբերգերը՝շարունակելով իր գործընկերոջ հումորային տրամադրությունը, նկատեց, որ «նույնպես վտարանդի է դարձել», ընդգրկվելով Ադրբեջանի «սև ցուցակում»:

Հետո անցնելով ավելի լուրջ տոնի՝ նա նշեց, որ իրենք գիտեին Ադրբեջանի դիրքորոշման մասին ԼՂՀ այցելությունների հարցում, և որ ադրբեջանական իշխանությունները դիմել են Շվեյցարիայի ԱԳՆ, թույլ չտալու համար իրենց այցելությունն Արցախ: Ըստ նրա, Շվեյցարիայի ԱԳՆ, ելնելով դիվանագիտական պատճառներից, համողում էր նրանց չայցելել Արցախ, սակայն նրանք որոշեցին այնուամենայնիվ մեկնել ԼՂՀ: «Մենք խորհրդարանականներ ենք, իսկ դիվանագետները, եթե ցանկանում են իրազեկ լինել որևէ խնդրի, մեկնում են այնտեղ և ծանոթանում են խնդրին»,-ասել է Լոենբերգերը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---