Իրանը մշակել է իր առաջին անօդաչու-ուղղաթիռը

Իրանը մշակել է իր առաջին անօդաչու-ուղղաթիռը

PanARMENIAN.Net - Իրանցի հետազոտողները մշակել են երկրում առաջին անօդաչու-ուղղաթիռը, որի բոլոր պահեստամասերը պատրաստվում են հենց Իրանում: Նախագծի հեղինակներից մեկը` Հաիմդ Սարավարին հաղորդել է, որ այս ուղղաթիռը զինված է «խելացի» համակարգերով և կարող է գործել ցանկացած եղանակային պայմաններում: Այն ունի բարձր օպերատիվություն:

Նա հավելել է, որ «Անօդաչու-ուղղաթիռը նախատեսված է հիմնականում Իրանի ԶՈւ համար: Այն կարող է տանել զենք և ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, տարբեր տեսախցիկներ:

Այն կարող է կիրառվել նաև սահմանամերձ քննությունների ժամանակ և բնական աղետների հետևանքները չեզոքացնելիս», հաղորդում է Iran.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---