6 հոկտեմբերի 2012 - 10:52 AMT
Նավթի համաշխարհային գները նվազել են

Նավթի համաշխարհային գները ուրբաթ օրը սակարկությունների արդյունքում նվազել են, չնայած ԱՄՆ-ից ստացված դրական տվյալներին, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը:

WTI (Light Sweet Crude Oil) տեսակի ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,83 դոլարով՝ հասնելով 89,88 դոլարի մեկ բարելի դիմաց: Brent տեսակի հյուսիսծովային նավթային նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,56 դոլարով՝ հասնելով 112,02 դոլարի մեկ բարելի դիմաց:

Ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների, աշխատատեղերի քանակը երկրի ոչ գյուղատնտեսական բնագավառներում սեպտեմբերին կավելանա 114 հազարով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է՝ հասնելով նվազագույն ցուցանիշի վերջին 4 տարվա համար՝ 7,8 տոկոսի, այն դեպքում, երբ օգոստոսին այդ ցուցանիշը 8,2 տոկոս էր: