6 հոկտեմբերի 2012 - 11:44 AMT
Ռոմնին կրճատել է խզումը Օբամայի հետ՝ հասցնելով այն 2 տոկոսի

Հանրապետական կուսակցությունից նախագահության թեկնածու Միթ Ռոմնին կրճատել է ցուցանիշների տարբերությունը դեմոկրատ Բարաք Օբամայի հետ՝ հասցնելով այն 2 տոկոսի: Այդպիսին են Reuters/Ipsos-ի հրապարակած հարցման արդյունքները: Օբամայի համար, ըստ հարցման, պատրաստ է քվեարկել հարցվածների 46 տոկոսը, Ռոմնիի համար՝ 44 տոկոսը:

Ռոմնիին օգնել է մոտենալ Օբամային հաջող ելույթը հոկտեմբերի 3-ի հեռուստաբանավեճում: Բանավեճից առաջ Օբաման 6 տոկոսի առավելություն ուներ:

Ինչպես նշում է «Ռոյթերսը» գործող նախագան ունի իրեն բանավեճում դրսևորելու ևս երկու հնարավորություն՝ հոկտեմբերի 16-ին և 22-ին: