6 հոկտեմբերի 2012 - 13:12 AMT
Վարչապետն ու սփյուռքի նախարարը պարգևատրել են Լրագրողների համաժողովի մասնակիցներին

Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակիցներին հանձնել են ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի համատեղ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության «Հայկական լրատվամիջոց» անվանակարգի մրցույթի մրցանակները:

Տարբեր անվանակարգերում գլխավոր մրցանակի արժանացան «Մարմարա» քաղաքական ու հասարակական օրաթերթը (Թուրքիա), «Ալիք» օրաթերթը (Իրան), «Զարթօնք» պաշտոնաթերթը (Լիբանան), «Գանձասար» շաբաթաթերթը (Սիրիա), Արգենտինայի «Սարտարապատ» և «Արմենիա» շաբաթաթերթերը, «Հորիզոն» շաբաթաթերթը (Կանադա), «Հայրենիք» շաբաթաթերթը (Իսպանիա), «Խոսնակ» պաշտոնաթերթը ( Լիբանան), «Արագած» ամսաթերթը (Ուկրաինա), Աբխազիայի «Համշեն» գրական-լուսավորական երկշաբաթաթերթը, Ռուսաստանի «Նաիրի վ Կալինինգրադե» /Наири в Калининграде/ և «Դոնի Նախիջևան» /Нахичеван-на-Дону/ ամսաթերթերը, «Թորոնթոհայ» ամսաթերթը (Կանադա):

Տրվել են նաև խրախուսական մրցանակներ: