ՀՀԿ պատգամավոր. Եթե Օսկանյանը համագործակցեր դատախազության հետ, անձեռնմխելիությունից չէր զրկվի

ՀՀԿ պատգամավոր. Եթե Օսկանյանը համագործակցեր դատախազության հետ, անձեռնմխելիությունից չէր զրկվի

PanARMENIAN.Net - Եթե Վարդան Օսկանյանը համագործակցեր դատախազությոն հետ, էլ անհրաժեշտություն չէր առաջանա նրան անձեռնմխելիություից զրկելու: Նման կարծիք է այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը` նշելով, որ դատախազությունը ստիպված էր գնալ այդ քայլին:

«Եթե ես լինեի Օսկանյանի փոխարեն, կհամագործակցեի դատախազության հետ և կպահպանեի անձեռնմխելիությունս»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե նույնիսկ Օսկանյանի փոխարեն լիներ ՀՀԿ-ական գործիչ, ինքը միևնույն է կողմ կքվեարկեր դատախազության միջնորդությանը:

Անդրադառնալով նրան, որ օրերս մամուլի ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարայնն ասել էր, որ եթե Օսկանյանը լիներ ՀՀԿ-ից «մայր Թերեզան» կլիներ, պատգամավորն ասաց, որ ամեն դեպքում մերժում է Մայր թերեզա և Վարդան Օսկանյան համամետությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---