6 հոկտեմբերի 2012 - 14:29 AMT
Համացանցում ստորագրահավաք է սկսվել` Օսկանյանի և «Սիվիլիթասի» հանդեպ ճնշումների դեմ

«Սիվիլիթաս» հիմնադրամը էլեկտրոնային ստորագրահավաք է կազմակերպել` ուղղված ՀՀ կառավարությանը: Ստորագրահավաքի նպատակն է դադարեցնել Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ «գործադրվող ճնշումները»:Ստորագրահավաքին արդեն միացել է 533 մասնակից. ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 10 000 ստորագրություն:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը բավարարեց սեպտեմբերի 27-ին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը` ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: