Թիկնապահական ակադեմիայի նախագահ. Թիկնապահների մասին օրենքի քննարկմանը պետք է մասնագետներ մասնակցեն

Թիկնապահական ակադեմիայի նախագահ. Թիկնապահների մասին օրենքի քննարկմանը պետք է մասնագետներ մասնակցեն

PanARMENIAN.Net - «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահ Արսեն Դավթյանը կարծում է, որ հունվարին ընդունվելիք պահնորդական ծառայության մասին օրենքի քննարկմանը պետք է մասնագետներ մասնակցեն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Արսեն Դավթյանը, ասելով. «Զարգացած պետություններում, երբ օրենք է ընդունվում, խորհուրդ է հավաքվում, ես օրինակ աշխատել եմ Չեխիայում, այնտեղ, երբ թիկնապահների հետ կապված օրենք էին ընդունում, կանչում էին մեզ» :

Դավթյանը սակայն նշեց, որ դեռ չգիտի, գուցե մինչև հունվար` օրենքի ընդունումը, կհրավիրեն համապատասխան մասնագետների, որպեսզի օրնեքը ճիշտ լինի. «Սա Ազգային ժողովի քննարկման հարց չէ, հարցը պետք է ուժային կառույցները քննարկեն»:

Դավթյանը դեմ է նաև թիկնապահների մասին նոր օրենքի այն կետին, ըստ որի թույլատրվում է զենքի գործածումը. «Հայաստանում ոչ ոք դեռևս չի կարող զենք օգտագործել, չի կարելի զենք տալ այն մարդկանոց, ովքեր պատրաստ չեն, իսկ մեզ մոտ դեռևս պատրաստ չեն»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---