Նախագահը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միրոզյանների ընտանիքին՝ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո նշան» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդուարդ Միրզոյանի մահվան մասին:

Էդուարդ Միրզոյանի բարձրարվեստ երաժշտությունը, որ տոգորված է պայծառ մարդասիրությամբ և լավատեսությամբ, հայ ժողովրդի ստեղծագործ ոգու լավագույն դրսևորումներից է: Նրանում արտացոլված են Հայաստանի գեղեցկությունը և հայ մարդու ազնվագույն որակները:

Հայ երաժշտարվեստի մեծ երախտավորը հայրենակիցների հիշողության մեջ կմնա նաև որպես անվանի հասարակական գործիչ և բազմավաստակ մանկավարժ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Էդուարդ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---