Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի 8-ից մեկնարկող 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը, ասվում է ՀՖՖ հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 8-ից, ժամը 18:00-ից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները և ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում`ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որին կարող են ներկա լինել միայն Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողները:

Հոկտեմբերի 9-11-ը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «փակ» մարզումներ

Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---