6 հոկտեմբերի 2012 - 15:33 AMT
Ծայրահեղական իսլամիստը դատարանի առջև կկանգնի ԱՄՆ-ում

Ուրբաթ օրը Բրիտանիայի կողմից ԱՄՆ արտահանձնված ծայրահեղական իսլամիստ քարոզիչ Աբու Համզան շաբաթ օրը կկանգնի ԱՄՆ դատարանի առջև: Միևնույն ժամանակ բրիտանական իշխանությունները ԱՄՆ դատական ատյաններին են հանձնել ահաբեկչության մեջ կասկածվող ևս 4 անձանց:

Ավելի վաղ Լոնդոնի դատարանը վերջնական որոշում կայացրեց Աբու Համզային և ևս 4 կասկածյալների ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ՝ մերժելով նրանց բողոքարկումը, հայտնում է BBC- ռուսական ծառայությունը: