ԲՀԿ-ն պետբյուջեի կատարողականն անարդյունավետ է համարում, սակայն կառավարությանը անվստահություն չի հայտնել

ԲՀԿ-ն պետբյուջեի կատարողականն անարդյունավետ է համարում, սակայն կառավարությանը անվստահություն չի հայտնել

PanARMENIAN.Net - Հայաստանի 2011 թվականի պետբյուջեն անարդյունավետ էր, քանի որ առաջին հերթին նրա կատարողականը չապահովեց երկրի բնակչության բարեկեցության բարելավում: Այդ մասին հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Իր հայտարարությունը պատգամավորը արել է, հիմնվելով այն տեսության վրա, որի համաձայն ժողովրդի բարգավաճումն ուղղակիորեն կապված է որակյան տնտեսական աճի ապահովման հետ, ինչը տեղի չունեցավ կառավարական ծրագրի իրագործման շրջանակներում: «Այսպես կոչված «բարեփոխումները», որ կատարել է կառավարությունը, չեն կարող հիմք ծառայել ապագայում մեր պետության հզորացման ու զարգացման համար»,-ասել է նա:

Միքայել Մելքումյանը մեջբերեց կառավարության միջնաժամկետ ծրագրի դրույթները, որոնք չեն կատարվել: «Մասնավորապես, ըստ նրա, 2011թ. կառավարությունը պարտավորվել էր ստեղծել 15 000 փոքր ու միջին ձեռնարկություն և 21 հազար նոր աշխատատեղ, 2012թ.՝ ՓՄՁ 50 000 ձեռնարկություն և 70 000 նոր աշխատատեղ, «ինչն, անշուշտ, չի իրագործվել»: «Բյուջետային լսումների ժամանակ մենք չկարողացանք պատասխանել այն հարցին, թե բարելավվել է արդյոք ժողովրդի կենսամակարդակը, թե վատացել»,-ասել է նա: Պատգամավորին չի գոհացնում նաև գնային քաղաքականությունը, քանի որ պետբյուջեում նշվում է գնաճի երկու ցուցանիշ՝ միջին տարեկան 7,7 տոկոս և 12-ամսական գնաճ 4,7 տոկոս ցուցանիշով: «Մարտ-ապրիլին մենք ունեիքն ամենաբարձր գնաճը՝ 11,5 տոկոս, տարվա արդյունքում ցածր ցուցանիշ ունենալու համար, հարկավոր էր առնվազն ամեն ամիս գնաճը նվազեցնել 2,5 տոկոսով»,-ասել է նա:

Այնուամենայնիվ, ԲՀԿ-ն անվստահություն չհայտնեց կառավարությանը՝ փաստարկելով դա ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ գործի հարուցմամբ: «Մենք մեր դիրքորոշումը 2011թ. բյուջեի կատարողականի մասին հայտնում ենք, որպեսզի ժողովուրդն իմանա մեր կարծիքը»,-հայտարարել է նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությանը բյուջեի լսումներին, ապա Մելքումյանն ասել է, որ «նա միշտ ներկա է, անկախ ֆիզիկական ներկայությունից, և իրազեկ է բոլոր իրադարձություններին»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---