Սան Ֆրանցիսկոյում ձերբակալել են «Գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժման մասնակիցներին

Սան Ֆրանցիսկոյում ձերբակալել են «Գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժման մասնակիցներին

PanARMENIAN.Net - Սան Ֆրանցիսկոյում ձերբակալել են «Գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժման 22 մասնակիցների, հաղորդում է Գոլոս Ռոսսիին` հղելով ABC-ին:

Շարժման կողմնակիցները երթով անցել են քաղաքի կենտրոնական Մարքեթ-սթրիթ փողոցով, ապա փակել են երթևեկությունը Justin Herman Plaza հրապարակի շրջանում: Հիշեցնենք, որ երթը թույլատրված չի եղել:

Ոստիկանությունը շրջափակման է ենթարկել և ձերբակալել անկարգությունների հիմնական կազմակերպիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժման 24-ժամյա պիկետը սկսվել է շաբաթ օրը կեսօրին` Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում տեղակայված Սան Խոսե քաղաքում: Ցուցարարարների թվում հիմնականում մարգինալ երիտասարդներ են և ծերացող հիպպիներ, ովքեր դեմ են հադես գալիս գործազրկությանը և ֆինանսական ինստիտուտների գործունեությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---