7 հոկտեմբերի 2012 - 17:17 AMT
Լեդի Գագան դարձել է Ջոն Լենոնի անվան խաղաղության մրցանակի 5-րդ դափնեկիր

Ամերիկյան պոպ-երգչուհի Լեդի Գագան դարձել է 2012թ LennonOno Grant for Peace մրցանակի 5-րդ դափնեկիր, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Rolling Stone-ին:

Մրցանակը սահմանվել է նկարչուհի Յոկո Օնոյի կողմից և նվիրված է նրա ամուսնու` Ջոն Լեննոնի, հիշատակին:

Մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 9-ին` Լեննոնի ծննդյան 72-րդ տարելիցի օրը:

Մրցանակը երգչուհուն հանձնելու մասին հայտարարելով` Յոկո Օնոն ասել է, որ Գագան ժամանակակից արվեստի կարևորագույն դեմքերից է, իսկ նրա « Born This Way » ալբոմը «էապես փոխել է աշխարհի ինտելեկտուալ քարտեզը»:

Լեննոնի անվան մրցանակը սահմանվել է 2002թ: Այն հանձնվում է տարին մեկ անգամ այն ակտիվիստներին, ովքեր ամբողջ աշխարհում պայաքարում են մարդու իրավունքների համար: