7 հոկտեմբերի 2012 - 17:46 AMT
1000 տարի անց մարդկայն արտաքինը էապես կտարբերվի ժամանակակից մարդու արտաքինից, կարծում են գիտնականները

Հազար տարի անց` էվոլյուցիայի արդյունքում, մարդու մարմնի կառուցվածքն էապես կփոխվի և կտարբերվի ժամանակակից մարդու արտաքինից: Ինչպես գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նման ենթադրություններ են առաջադրել մի շարք կենսաբաններ, իսկ նրանց կանխատեսումների հիման վրա կազմվել է homo sapiens հեռավոր հետնորդների պատկերը, որն այսօր հրապարակվել է բրիտանական Sun ամսագրի ինտերնետային կայքում:

Ինչպես մասնագետներն են կարծում, ապագայի մարդու հասակը կլինի 1,83-2,13 մետր, գլխուղեղի ծավալը կկրճատվի, իսկ ձեռքերն ու մատները «բավականաչափ կերկարեն»: