7 հոկտեմբերի 2012 - 17:49 AMT
Մահացել է մոլորակի ամենատարեց կինը

Վրաստանում մահացել է մոլորակի ամենատարեց կինը, հաղորդում է ytro.ru-ն: Անտիսա Խվիչավան մահացել է 133 տարեկան հասակում: Նա ուներ Գինեսի ռեկորդների գրքի վկայական, ըստ որի նա մոլորակի ամենածեր մարդն էր:

Պաշտոնապես նրա ծննդյան տարեթիվն է համարվում 1880թ հուլիսի 8-ը: Նա իր երեխաներից մեկին ունեցել է 60 տարեկան հասակում: Նրա որդին այժմ 70 տարեկան է: Նա ունի նաև 10 թոռներ, 12 թոռի երեխաներ և 6 ծոռներ: