Ուգո Չավեսը հաղթանակ է տարել Վենեսուելայի նախագահական ընտրություններում

Ուգո Չավեսը հաղթանակ է տարել Վենեսուելայի նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսը հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հաղորդել է Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը, քվեների 90 տոսկոսի հաշվարկի արդյունքում Չավեսի օգտին քվեարկել է քաղաքացիների 54,42 տոկոսը, Կապրիելսի` 44,97 տոկոսը:

Ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսը ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Չավեսին 3-րդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ես Չավեսին շնորհավորանքներ եմ հղել»,-Կապրիլեսին մեջբերում է Ռոյթերսը: Գործակալության տվյալներով, Կապրիլեսը հայտարարել է, որ հպարտ է ստացված մեծաքանակ ձայներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---