Ջուլիան Ասանժը ցանկանում է զրպարտության մասին հայց ներկայացնել Ավստրալիայի վարչապետի դեմ

Ջուլիան Ասանժը ցանկանում է զրպարտության մասին հայց ներկայացնել Ավստրալիայի վարչապետի դեմ

PanARMENIAN.Net - Սկանդալային WikiLeaks կայքի ստեղծող ավստրալիացի Ջուլիան Ասանժը փաստաբաններ է վարձել, որպեսզի զրպարտության մասին հայց ներկայացնի Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդի դեմ, հաղորդում է Radio Australia կայքը:

Ասանժի կարծիքով, 2010-ին ասված Գիլարդի խոսքերը բացասական են անդրադարձել նրա կազմակերպության կենսունակության վրա: Այդ ժամանակ վարչապետը դատապարտել է WikiLeaks կայքում գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, անվանելով դա «չափազանց անպատասխանատու և անօրինական»: Գիլարդի հայտարարությունից հետո MasterCard բանկային վճարային համակարգն արգելք է սահմանել նվիրատվությունների փոխանցման վրա, որոնք նախատեսված էին Ասանժի նախագծի համար: Ասանժի խոսքով, MasterCard ընկերությունն արգելք դնելիս ղեկավարվել է հենց վարչապետի մեկնաբանությամբ:

Մենք որոշել ենք հայց ներկայացնել զրպարտության համար, ուստի ես Սիդնեյում փաստաբաններ եմ վարձել և նրանք ուսումնասիրում են Գիլարդին նրա հայտարարության համար պատասխանատվության ենթարկելու հնարավոր միջոցները»,- մեջբերում է ռադիոն Ասանժի հայտարարությունը:

Միևնույն ժամանակ, Ասանժը հանդիմանում է իր հայրենիքի կառավարությանը նրանում, որ նա իրեն պատշաճ աջակցություն չի ցուցաբերել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---