8 հոկտեմբերի 2012 - 12:30 AMT
ՌԴ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարն այսօր կհանդիպի վրաց գինեգործների հետ

ՌԴ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օինչշենկոն այսօր պետք է հանդիպի վրացի գինեգործների հետ, հաղորդում է Ռոսբալտը:

Դեռ սեպտեմբերի կեսին երկրի գլխավոր սանիտարական բժիշկն ասել է, որ Վրաստանը լուրջ քայլեր է կատարել իր արտադրանքի որակը բարձրացնելու ուղղությամբ, սակայն առայժմ խոսքը չի գնում առաջիկայում վրացական գինին ռուսական շուկա վերադարձնելու մասին:

Միևնույն ժամանակ, «Ռոսպոտրեբնադզորը» որոշում է նոր աբխազական գինեգործական ձեռնարկություններին հայրենական շուկա թողնելու հարցը:

Վրաստանից Ռուսաստան գինու և հանքային ջրի ներմուծման վրա արգելք է դրվել վեց տարի առաջ, և պաշտոնական պատճառ էին դարձել վրացական արտադրանքի որակի և անվտանգության նկատմամբ հավակնությունները: Վրաստանում մինչև հիմա կարծում են, որ արգելքը քաղաքական բնույթ է կրել: