8 հոկտեմբերի 2012 - 11:31 AMT
Հոկտեմբերի 10 կսկսվի «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ենթադրյալ պրոդյուսերի նկատմամբ դատավարությունը

Սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ենթադրյալ պրոդյուսեր Մարկ Բասիլի Յուսեֆը հոկտեմբերի 10-ին կկանգնի ԱՄՆ-ում Լոս Անջելեսի դաշնային դատարանի առջև, հաղորդում է Ռոսբալթը: Լոս Անջելեսի դատարանը պետք է որոշի` խախտել է արդյոք դատապարտյալն իր վաղաժամ ազատ արձակման պայմանները:

Մարկ Բասիլ Յուսեֆը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսում:

«Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմը բողոքի և բռնության ալիքի պատճառ է դարձել մի շարք մահմեդական երկրներում: Պատճառն այն է, որ ֆիլմում Մուհամմեդ Մարգարեն ներկայացվում է անհարիր կերպարով: