Ա. Զաքարյան. Ադրբեջանն արմատական միջոցներ չի ձեռնարկի ԼՂՀ հետ օդային հաղորդակցության դեմ

Ա. Զաքարյան. Ադրբեջանն արմատական միջոցներ չի ձեռնարկի ԼՂՀ հետ օդային հաղորդակցության դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը չի կարծում, որ Ադրբեջանը և Թուրքիան ինչ-որ արմատական քայլերի կգնան Արցախում նոր օդանավակայանի

շահագործումը սկսելու դեպքում: Նրա խոսքով, եթե Ադրբեջանն ամեն դեպքում որոշի գնալ նման քայլի, ապա կբարդացնի առանց այն էլ Սաֆարովի գործից հետո միջազգային հանրությունում վատացած դրությունը:

Նրա խոսքով, քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ագրեսիվ գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Զաքարյանը նաև հավելել է, որ օդանավակայանը շահագործման մեջ դնելու ուշացումը կապված է միայն տեխնիկական խնդիրների հետ, այլ ոչ թե քաղաքական:

Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը: Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի օդանավակայանին հանձնվել է հավաստագիր, որի համաձայն այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին, այդ թվում անվտանգության չափանիշներին, ինչպես նաև իրավունք ունի ընդունել և իրականացնել օդանավերի թռիչքներ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---