8 հոկտեմբերի 2012 - 12:19 AMT
Օսկանյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել իր մոտեցումները վերջին իրադարձությունների վերաբերյալ

Այսօր Վարդան Օսկանյանն իր գրասենյակում ընդունեց Գերմանյիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի անդամ Վոլֆգանգ Բյորնսենին և Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին:

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրները, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը, հնարավոր զարգացումները:

Գերմանացի հյուրերին հետաքրքրում էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության հետ կապված խնդիրները:

Հյուրերը հետաքրքրված էին Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված վերջին իրադարձություններով, որոնց վերաբերյալ Վարդան Օսկանյանը ներկայացրեց իր մոտեցումները: