Ա. Զաքարյանը հավանական է համարում Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ծավալումը

Ա. Զաքարյանը հավանական է համարում Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ծավալումը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լիովին հավանական է համարում Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելը` հաշվի առնելով ներկա իրավիճակը և դրա հնարավոր զարգացումները: Նրա կարծիքով, Սիրիայի նկատմամբ Թուրքիայի գործողությունները պայմանավորված են «քրդական գործոնի» դեմ նրա պայքարով:

Միաժամանակ, նա մտավախություն է հայտնել, որ Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և հարևան երկրների վրա հակամարտության հնարավոր տարածման:

Զաքարյանը նաև հավելել է, որ չի կարծում, թե Իրանը կգնա սիրիական հակամարտությունում բացահայտ միջամտության Սիրիայի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---