Արման Նավասարդյան. Սիրիահայերի համար կարող են Բարդուղոմեոսյան գիշեր սարքել

Արման Նավասարդյան. Սիրիահայերի համար կարող են Բարդուղոմեոսյան գիշեր սարքել

PanARMENIAN.Net - Եթե Սիրիայում իշխող Բաշար Ասադի ռեժիմը տապալվի, սիրիահայերի համար կարող են Բարդուղոմեոսյան գիշեր սարքել, մտավախություն ունի նախկին դեսպան Արման Նավասարդյանը: Նրա մտավախությունների պատճառն այն ծայրահեղական ուժերն են, որ պայքարում են գրոհայինների կողմից իշխանությունների դեմ, որոնց համեմատ «մահմեդական եղբայրներն ուղղակի հրեշտակներ են»:

ՀՀ նախկին դեսպանը Լիբանանում մերժում է այն հավանականությունը, որ սիրիահայերին կհաջողվի ինքնապաշտպանություն կազմակերպել Լիբանանի հայերի օրինակով՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի դեպքում: «Ի՞նչ դիմադրության մասին կարող է խոսք լինել…Այն ժամանակ միանգամայն այլ էր և ուժերի հարաբերակցությունն այլ էր: Հիմա նույնիսկ ծիծաղելի է այդ մասին մտածել»,-ասել է նա:

Ըստ Նավասարդյանի, Հայաստանի կառավարությունը հիմա միայն մեկ բան կարող է անել՝ ֆորս-մաժորային իրավիճակում համախմբել երկրի ու սփյուռքի ջանքերը սիրիահայ համայնքի տարհանման համար: «Կարևոր չէ, թե ուր, թեկուզ Ալյասկա կամ Անտարկտիդա՝ փրկելու համար մարդկանց կյանքը: Այսօր արդեն մեծ կորուստներ ունենք»,-ասել է նախկին դեսպանը: Ընդ որում, Նավասարդյանը գտնում է, որ Բաշար Ասադն ամեն դեպքում կհեռանա, հարցն այն է, թե կհաջողվի արդյոք ալևիներին պահպանել իշխանությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---