Հայաստանը պետք է համագործակցի Հունգարիայի հետ Ադրբեջանի դեմ, կարծում է նախկին դեսպան Նավասարդյանը

Հայաստանը պետք է համագործակցի Հունգարիայի հետ Ադրբեջանի դեմ, կարծում է նախկին դեսպան Նավասարդյանը

PanARMENIAN.Net - Նախկին դեսպան Արման Նավասարդյանը սխալ է համարում հայ հասարակության արձագանքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման նկատմամբ, որը Հունգարիայի գործող կառավարության մեղքը բարդում է հունգարական պետության և ժողովրդի վրա: «Ես համարում եմ, որ դա սխալ է և չի օգնի գործին»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:

«Կառավարությունը գալիս և գնում է, իսկ ժողովուրդը մնում է»,- հավելել է Նավասարդյանը` հիշեցնելով հայ և հունգար ժողովուրդների միջև բազմադարյա հարաբերությունների մասին:

Նա նաև նշել է, որ «դեռ հարց է, թե ով ում է խաբել` Հունգարիան Հայաստանին, թե Ադրբեջանը` Հունգարիային»: «Այդ իրավիճակում ես կարծում եմ ավելի ճիշտ կլիներ ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել և գնալ Հունգարիայի հետ մերձեցման տարբեր միջոցներով և ձևերով և միասին հանդես գալ Ադրբեջանի դեմ: Կարծում եմ, որ դա ավելի ճիշտ կլինի»,- հավելել է Նավասարդյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---