8 հոկտեմբերի 2012 - 16:01 AMT
Եվրագոտին կգործարկի մշտական օգնության հիմնադրամ 500 մլրդ եվրո ծավալով

Եվրագոտու ֆինանսների նախարարները հոկտեմբերի 8-ին կգործարկեն 500 մլրդ եվրո ծավալով օգնության մշտական հիմնադրամ, որը կոչված է պաշտպանության լուրջ գործիք դառնալ պարտքի ճգնաժամից:

Հիմնադրամը, որը կրում է «Կայունության եվրոպական մեխանիզմ» («ESM») անվանումը, կվարկավորի եվրագոտու երկրներին, որոնք ֆինանսական դժվարություններ են ապրում, խիստ բյուջետային և կառուցվածքային բարեփոխումների փոխարեն:

Եվրագոտու ֆինանսների նախարարները, որոնք մտնում են ESM կառավարիչների խորհրդի մեջ, հիմնադիր ժողով կանցկացնեն Լյուքսեմբուրգում երկու տարի անց այն բանից հետո, երբ Եվրամիության առաջնորդները սատարել են աջակցության մշտական ինստիտուտ ստեղծելու գաղափարին: «ESM-ը կսկսի աշխատել երկուշաբթի օրվանից»,- ասել է եվրագոտու պաշտոնյան:

Հիմնադրամի վարկունակությունը հիմնվում է 80 մլրդ եվրո չափով բաժնետիրական կապիտալի վճարված մասի վրա և 620 մլրդ եվրո չափով կանոնադրական կապիտալի ռեզերվային մասի վրա: Այդ միջոցների երաշխիքներով ESM-ն շուկայում պարտք կվերցնի, որպեսզի վարկավորի կառավարությունները, որոնց արդեն հասանելի չէ շուկայական ֆինանսավորումը:

Մադրիդը, հավանաբար, կխնդրի շուրջ 40 մլրդ եվրո բանկերի ռեկապիտալիզացիայի համար հատվածի կարիքների անկախ փորձաքննությունից հետո: