1 ապրիլի 2005 - 08:24 AMT
ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԵԼ Է 1,1 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Մարտի 31-ին Հայաստանում տեղի է ունեցել հայ-սլովենական գործարար համաժողով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հայաստանում, Վրաստանում եւ Հունաստանում (նստավայրը Աթենք) Սլովենիայի դեսպան Ջոզեֆա Պուխարի խոսքերով, համաժողովը կազմակերպվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի այցին զուգընթաց: Մասնավորապես, Սլովենիայից Հայաստան են ժամանել 17 գործարարներ, որոնք մի շարք հանդիպումներ են ունեցել հայ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Իր հերթին, Սլովենիայի ԱԳՆ ներկայացուցիչը տնտեսության քաղաքականության գծով Նատաշա Մարակը տեղեկացրել է, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ 2004 թվականի տվյալներով կազմել է 1,1 մլն դոլար, որոնցից 1 մլն` Սլովենիայից ներկրվել է Հայաստան, իսկ 100 հազար դոլարը` Հայաստանից արտահանվել է Սլովենիա: Մասնավորապես, Հայաստան է ներկրվել 700 հազար դոլարի դեղորայք, իսկ հիմնականում Սլովենիան արտահանում է մանածագործական եւ քիմիական ոլորտի արտադրանք: