8 հոկտեմբերի 2012 - 16:43 AMT
Կիբերհարձակման հետևանքով խափանվել է խեռախոսակապը Իրանի նավթային օբյեկտներում

Պարսից ծոցում գտնվող մի շարք իրանական պլատֆորմների վրա կիբերհարձակման հետևանքով խափանվել է հեռախոսակապը Իրանի նավթային օբյեկտներում, երկուշաբթի հայտարարել է Իրանի ISNA գործակալությունը:

Իրանի պետական նավթային ընկերության ՏՏ դեպարտամենտի ղեկավար Մոհամմեդ Ռեզը Գոլշանին գտնում է, որ վերջին երկու շաբաթվա կիբերհարձակումների ետևում Իսրայելն է, սակայն հարձակումը կատարվել է Չինաստանի միջոցով: Ըստ Գոլշանիի, իրանցի փորձագետներին հաջողվել է «ետ մղել» հարձակումն ու այժմ կապը նավթային պլատֆորմների հետ վերականգնվել է:

Անցած շաբաթ կիբերհարձակումները Իրանի հեռահաղորդակցային ընկերությունների վրա հանգեցրին ինտերնետի խափանմանը երկրի ողջ տարածքում: