Հայաստանում անցկացվում է «Սիրե´ք պոետի գույները» նկարչական մրցույթը

Հայաստանում անցկացվում է «Սիրե´ք պոետի գույները» նկարչական մրցույթը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հանդես եկավ որպես համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավոր: Մրցույթ-փառատոնի շրջանակում Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում կայացավ հայ պոեզիային նվիրված նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, մինչև նոյեմբերի 3-ը մանկական ստեղծագործության թանգարանի հյուրերը կարող են տեսնել մրցույթ-փառատոնի երկրորդ փուլն անցած 347 աշխատանք: Ընդհանուր առմամբ, այս տարի «Սիրե´ք պոետի գույները» խորագրով համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոնի մասնակցության հայտ են ներկայացրել 1460 երեխա և պատանի` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Ցուցահանդեսը գործելու է մինչև 2012թ-ի նոյեմբերի 3-ը: «Գեղագիտական դաստիարակությունը նպաստում է երեխայի կրթված և բազմակողմանի զարգացած մարդ լինելուն: Արդեն երրորդ տարին է, ինչ «ԱրմենՏել» ընկերությունն անընդմեջ աջակցում է համահայկական նկարչական մրցույթ-փառատոնին և երրորդ տարին է, ինչ մենք ականատես ենք լինում շատ տաղանդավոր երեխաների աշխատանքներին, ինչպես նաև մրցույթի մասնակիցների քանակի աճին: Ուրախ ենք, որ աջակցելով մրցույթի անցկացմանը, մենք նպաստում ենք աճող սերնդի զարգացման և դաստիարակման գործին, օգնում նրանց շփվել գեղեցիկի հետ, զարգացնել նկարչի հմտությունները և ուսումնասիրել հայ բանաստեղծների անմահ ստեղծագործությունները», - նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից: Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տաղանդաշատ երեխաներին, խրախուսել հայ պոեզիայի իմացությունը և նպաստել նրանց պատկերավոր մտածողության զարգացմանը:

Մրցույթ-փառատոնի Սփյուռքից հաղթողները հնարավորություն կունենան այցելել Հայաստան: Սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի հաղթողների համար կկազմակերպվի կրթական ծրագիր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---