8 հոկտեմբերի 2012 - 17:34 AMT
Կոսովոյի սերբերը պահանջում են վերանայել Սերբիայի նախկին կառավարության պայմանավորվածությունները Պրիշտինայի հետ

Կոսովոյի սերբերը դիմել են երկրի Սահմանադրական դատարան նախորդ կառավարության և Պրիշտինայի պայմանավորվածություններն ապօրինի ճանաչելու հայցով: Այդ մասին այսօր հայտարարել է ռուս լրագրողներին հայտնի քաղաքական գործիչ Զվեչան Դրագիշ Միլովիչը:

«Մենք համապատասխան հարցում ենք ուղարկել ՍԴ, գնահատական տալու համար Պրիշտինայի հետ բանակցություններում սերբական պատվիրակության ղեկավար Բորիսլավ Ստեֆանովիչի գործողություններին և նրա կնքած համաձայնագրերին, որոնք հակասում են Կոսովոյի սերբերի շահերին»,-ասել է Միլովիչը:

Միլովիչը նկատել է, որ երկրի ներկա իշխանությունները ևս մինչ օրս չեն կարողացել ընդհանուր պլատֆորմ մշակել Պրիշտինայի համար բանակցություններում և հաճախ հակասական կարծիքներ են հայտնում: