8 հոկտեմբերի 2012 - 17:30 AMT
Բնապահպանական պետական տեսչությունը նորից խախտումներ է հայտնաբերել

Հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունն իրականացրել է ստուգումներ և շրջայցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հայտնաբերվել են խախտումներ, որոնց քննության արդյունքում կայացվել է 330 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 1մլն. 40 հազար դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Խախտումնեը հայտնաբերվել են ջրերի, բուսական աշխարհի, հողերի պահպանության ոլորտներում և հանքանյութի ապօրինի տեղափոխման համար: