8 հոկտեմբերի 2012 - 18:25 AMT
Եգիպտոսի նոր սահմանադրությամբ նախագահի լիազորությունները կկրճատվեն կիսով չափ

Եգիպտոսի նոր սահմանադրության համաձայն նախագահի լիազորությունները կիսով չափ կկրճատվեն: Այս մասին հաղորդել է Գամալ Գիբրիլը` Սահմանադրական վեհաժողովի ներկայացուցիչը, որը զբաղվում է երկրի Հիմնական օրենքի մշակմամբ:

Ըստ պաշտոնյայի, երկրի ղեկավարն իրավունք կունենա հայտարարել արտակարգ իրավիճակ, սակայն մեկ շաբաթ ժամկետով: Նախագահը կզրկվի իր հայեցողությամբ խորհրդարանի մի շարք պատգամավորների նշանակելու իրավունքից: Սակայն, ընդ որում, երկրի ղեկավարը կկարողանա 10 մարդու ներառել խորհրդարանի վերին պալատում:

Նոր սահմանադրության մշակումը պետք է ավարտվի մինչև հոկտեմբերի վերջ: