8 հոկտեմբերի 2012 - 17:48 AMT
ՊՆ-ը անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի զինծառայողներին

Հայաստանի Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում հինգշաբթի օրերին, ժամը 14.00-ից մինչեւ 17.00-ն գործում է անվճար իրավաբանական խորհրդատվություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Իրավաբանական խորհրդատվությունը գործում է քրեական, վարչական և քաղաքացիական գործերով, ինչպես նաև զինծառայության, աշխատանքի, կրթության, բուժսպասարկման հետ կապված հարցերում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար: