Անձրևն ու ամպրոպը կշարունակվի ևս 5 օր

Անձրևն ու ամպրոպը կշարունակվի ևս 5 օր

PanARMENIAN.Net - Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 3-4, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 9-11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 3-4, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով: Երևանում hոկտեմբերի 9-11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---